«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում ֆեյսբուքյան հարցազրույց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի հետ։
-Մարիա, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
-Երևանն իմ տունն է, իմ ծննդավայրն է, իմ ապրելակերպն է, իմ ներշնչանքն է, իմ տրամադրությունն է ։
Երևանն իմ ծնողների սիրո պատմության քաղաքն է,իմ համով-հոտով քաղաքն է։
Երևանը սիրո, ջերմության,երաժշտության քաղաք է։
Երևանը Հայաստանի պատմության և մշակույթի կենտրոնն է։
Երևանը համայն հայության մայրաքաղաքան է։
Իմ տեսլականով Երևան 2025 թվականին զբոսաշրջային կենտրոնն է /ժպտում է/։
-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Կդժվարանամ առանձնացնել որևէ անկյուն, քանի որ ամեն վայր,փողոց, միջավայր, որն առնչվում է Երևանի հետ, ունի իր առանձնահատկությունը,իր էներգետիկ և էմոցիոնալ դաշտը։ Երևանում ցանկացած վայրում ըստ տրամադրության կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել, վայելել Երևանը, շփվել մարդկանց հետ։
Իսկ եթե հարցին պատասխանեմ մասնագիտական տեսանկյունից, ապա չեմ կարող առանձնացնել Երևանում մեկ անկյուն, որտեղ պետք է լինի զբոսաշրջիկը։ Այդ վայրերը շատ են. Մատենադարան , Վերնիսաժ, Հանրապետության Հրապարակ, Երևան քաղաքի պատմության թանգարան, Կոնյակի գործարան, եկեղեցի, փողոց ու երևանյան բակ։ Այս շարքը կարելիէ անվերջ թվարկել ։Եվ իհարկե պետք է անպայման շրջել «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով /ժպտում է/
-Ինչ է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը Ձեզ համար։
- «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ առնչվում եմ այնքան, որքան աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում։
2009թ-ից մասնակցին եմ թե՛ որպես կազմակերպիչ, թե՛ որպես մասնակից «Էրեբունի-Երևան » տոնակատարության աշխատանքային խմբում։
Ամեն անգամ յուրովի եմ մոտենում կազմակերպչական աշխատանքներին, մեծ ոգևորվածություն եմ ապրում , շատ ջանք, եռանդ, տրամադրություն, սեր, հոգեվիճակ եմ ներդնում տոնակատարության կայացման գործում։
«Էրեբունի-Երևան» տոնակտարությունն ինձ համար պարզապես աշխատանք չէ, այլ հաճելի աշխատանք՝ համեմված բարձր տոնական տրամադրությամբ և բազմաթիվ հետաքրքիր պահերով։
«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն այն օրերից է, երբ մեկս մյուսիս պետք է փոխանցենք սեր, ջերմություն, դրական լիցքեր, և բոլորով նշենք Երևանի տոնը։
Շատ եմ սիրում այս տոնը, կարծես իմ երկրորդ ծննդյան օրը լինի։