«Հայաստանի ձայն» նախագծի առաջին համերգը կայացել է, իսկ մարզիչները կատարել են իրենց ընտրությունները: Առաջին տպավորությունների, սպասումների մասին Life.panorama.am-ը զրուցել է նախագծի մարզիչ, երգչուհի Եվա Ռիվասի հետ:
-Հայաստանի ձայն նախագծի շրջանակում արդեն առաջին համերգը կայացել է ի՞նչ տպավորություններ ունեք:
-Տպավորություններն ու զգացողությունները միայն դրական են: Չնայած դրան, տխրեցնող պահեր նույնպես եղան: Պետք է ասեմ, որ տխուր պահերը կապված են այն հանգամանքի հետ, որ շատ տաղանդավոր մարդանց ելույթի ժամանակ չշրջվեցինք: Կարծում եմ, ինչպես իմ, այնպես էլ մյուս մարզիչների վրա երկու գործոն է ազդում: Մեկը հոգեբանական գործոնն է: Մեզնից յուրաքանչյուրը սպասում է ավելի լավ համարի, ավելի լավ կատարողի: Մտածում ենք՝ ահա հաջորդ համարն ավելի լավն է լինելու: Իրականում, ես կարծում եմ, որ դա այդքան էլ օբյեկտիվ չէ, որովհետև, երբ մասնակիցը դուրս է գալիս բեմ, հուզվում է: Մենք ցանկանում ենք լսել այնպիսի կատարում, ինչպիսին ձայնագրվածն է: Կարծես, թե առաջին համերգի օրը դա էինք փնտրում: Եվ ահա հենց այդ պատճառով, շատ մասնակիցների ելույթի ժամանակ չշրջվեցինք:
Դա, իհարկե, տխրեցնում է: Թե մենք ինչու այս կամ այն տաղանդավոր մասնակցի կատարման ժամանակ չենք շրջվում, պատճառներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է կատարողի մի պատկեր: Ասենք, ես կարող եմ շատ լավ ձայնային տվյալներով մասնակցի լսել , բայց ինքս ինձ համար պարզապես չպատկերացնեմ, որ կարող եմ աշխատել իր հետ: Միգուցե ինձ հետաքրքիր չէ իր սխալները շտկել, հետաքրքիր չէ նրան սովորեցնել: Անձամբ ես այդ հարցում կողմնորոշվում եմ զուտ ինտուիցիայի մակարդակում: Եթե իմ հոգին դա ցանկանում է և իմ ձեռքը ձգվում է դեպի կոճակը, ապա ես դա անում եմ: Եվ այդպես դա տեղի ունեցավ նախորդ շաբաթ: Իմ ընտրած մասնակիցների կատարումներում անհարթություններ կային, բայց ես գտնում եմ, որ դրանք կարող եմ շտկել շատ կարճ ժամանակում՝ դարձնելով նրանց արտիստներ, և ինձ հետաքրքիր կլինի իրենց հետ աշխատելը: Եվ ինչպես ես գուշակեցի, իրենք էներգետիկայով շատ նման են ինձ և կարծում եմ՝ արդյունավետ կաշխատենք:
Շարունակությունը` այստեղ: