1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակվեց Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Ամբողջ աշխարհում այս ոլորտի հիմնախնդիրները գնալով ահագնանում են: ԱՀԿ տվյալներով՝

 

• 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում

• աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում

• ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում

 

• աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է

• շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի

• զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չեն ստանում:

 

Այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»:

Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը:

 

Հոգեկան խանգարումները, ինչպես և մարմնական հիվանդությունները ենթակա են բուժման:

 

Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: