LadyNewz.am-գրում է.
Ինչ անել այն կպչուն մտքերի հետ, որոնք փչացնում են ձեր կյանքը: Սովորելով «հետևել» ձեր մտքերին, կարող եք սովորել նաև ազատվել դրանցից: Ներկայացնում ենք մի քանի վարժություն, որոնք կօգնեն իրականացնել դա:
Վերցնեք թուղթ և գրիչ, ձեր առջև դրեք որևէ տեքստ (ցանկալի է գեղարվեստական ստեղծագործություն) և, կարդալով առաջին նախադասությունը, այն ձախ ձեռքով գրեք թղթի վրա: Գրելիս բարձրաձայն արտասանեք յուրաքնչյուր բառը: Այս վարժության իմաստն այն է, որ «շեղեք» ուղեղը, վերջինս զբաղեցնեք այնպիսի գործողությամբ, որի դեպքում հնարավորություն չի ունենա մեկ այլ բանի մասին մտածելու բացառությամբ այն խնդրի, որն այդ պահին ձեր առջև դրված է:
Ընտրված տեքստը նախադասություն առ նախադասություն պետք է արտագրել սկզբի համար մինչև 10-15 րոպե: Այնուհետև անհրաժեշտ է դադարեցնել և տեսնել արդյունքը, այսիքն` հանգիստ նստել ու հետևել ձեր մտքերին: Եթե կպչուն միտքը վերադառնում է, հարկ է շարունակել վարժությունը (եթե տվյալ պահին ժամանակային սահմանափակում չունեք) և արտագրել տեքստը ևս 10-15 րոպե:
Այս վարժությունը պետք է կատարել այնքան հաճախ, որքան կբռնեցնեք ձեզ վատ մտքի վրա: Եթե ձախլիկ եք, ապա գրել, բնականաբար, հարկ է աջ ձեռքով:
Շարունակությունը` այստեղ: