BlogNewz.am-ը գրում է 


Կյանքում ամեն օր մենք որոշակի որոշումներ ենք կայացնում ու ըտրություն կատարում. որտեղ ապրել, ինչ ոլորտում աշխատել, ինչ համի սուրճ խմել...։ Դրանցից որոշները ակնհայտորեն ավելի լուրջ են, քան մյուսները։ Երբեմն բարդ որոշումներ կայացնելուց հետո մենք մեզ անվստահ ենք զգում ու երկմտում՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն կատարեցինք, թե ոչ։ 


Երբեմն էլ մենք փոշմանում ենք մեր կայացրած որոշումների համար, սակայն ստորև ներկայացվող այս որոշումների համար ,վստահորեն կարելի է ասել, որ երբեք չեք ափսոսա։

♦ Երջանիկ լինելն ընտրելը

Մենք անվերջ ժամանակ ենք ծախսում երջանկության փնտրտուքների վրա՝ դա լինի մեր երազանքների հետևից գնալը, թե  նորաձևության վերջին տենդենցներին հետևելը։  Սակայն լավ լուրն այն է, որ միշտ չէ, որ ամեն ինչ այդքան բարդ է։ Հետազոտությունները ցույց են  տվել, որ երջանկությունն ընտրություն է, և որ մենք այն կառավարելու հնարվորություն ունենք։ Այլ կերպ ասած, մեր երջանկությունն ու ուրախությունը միշտ չէ, որ աշխատանքից, կամ նյութական ունեցվածքից է կախված։ Հիշեք՝ փողը երբեք չի կարող գնել երջակությունը։

 

♦ Կոպտության փոխարեն բարությունն ընտրել


Հեշտ է ինչ-որ մեկին երթուղայինում հրել, կամ կոպիտ ու արհամարհական հայացք նետել անծանոթներին՝ փողոցում նրանց  կողքով անցնելու ժամանակ, սակայն եթե այդ կոպտությունը որոշես փոխարինել բարությամբ ու կարեկցանքով, երբեք դրա համար չես զղջա։ Պարտադիր չէ ժամերով կամավորական աշխատանք կատարել, եթե չես ցանկանում, չնայած հետազոտությունները ցույց են տվել բարեգործական աշխատանքի օգտակարության մասին։ Նույնիսկ այնպիսի փոքրիկ քայլերը, ինչպիսին դուռն ինչ-որ մեկի համար պահելն է, կարող է մեծ ազդեցություն թողնել ու աշխարհն ավելի լավը դարձնել։ Հետազոտությունները ցուց են տվել, որ բարությունը մեզ երջանիկ է դարձնում, իսկ երջանկությունը իր հերթին բարի։

 

Շարունակությունը` այստեղ