Գրականության բնագավառում 2014 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին Ստոկհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի՝ պարգեւների շնորհման համար պատասխանատու մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը:
Գրականության բնագավառում մրցանակն այն հինգ պարգեւներից մեկն է, որոնք 19-րդ դարի վերջին կտակել է շվեդ արդյունաբերող և գյուտարար Ալֆրեդ Նոբելը:
Պարգեւատրման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին Նոբելյան պարգեւների հիմնադրի մահվան օրը:
Նոբելյան դափնեկիրների անունների հրապարակման շաբաթը հոկտեմբերի 10-ին կշարունակի Նորվեգիայի նոբելյան կոմիտեն, որը կներկայացնի խաղաղության նոբելյան մրցանակակրին կամ մրցանակակիրներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: