
Bravo.am-ը գրում է.
Այս ամիսն Առաջին ալիքի աշխատակիցների համար սկսվել է հարսանիքներով:): Հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի ամուսնության լուրն արդեն հայտնել ենք, իսկ այսօր ներկայացնում ենք Առաջին լրատվականի մեկնաբան Զարուհի Ռշտունու` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած պսակադրության լուսանկարներն ու զույգի սիրո պատմությունը:
Զարուհու ընտրյալը մասնագիտությամբ ատամնաբույժ Հրանտ Գրիգորյանն է, սիրահարները պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում` հաղորդավար, մեկնաբան Գեւորգ Ալթունյանի քավորությամբ.«Եկեղեցական արարողությունը հայկական ավանդական ձևով էր, բայց քանի որ ամուսինս կիսով չափ հույն է, խնջույքին հնչել է նաեւ հունական երաժշտություն, պարել ենք հունական պարեր»:
Հաղորդավարուհու անակնկալը սիրելիին եղել է Ուզունդարան.«Պարս նվեր էր ամուսնուս: Այն ինձ հաջողվեց յուրացնել յոթ պարապմունքի ընթացքում: Հեշտ էր, քանի որ մի քանի տարի զբաղվել եմ պարով»,-նշել է նորահարսը:
Շարունակությունը` այստեղ: