Երգիչ Մարտին Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Երգիչը բոլորում է 30 տարին, ինչի կապակցությամբ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել:

 

 

Այս կապակցությամբ նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Ծնունդդ Շնորհավոր, իմ կյանք: Ուզում եմ անսահման երջանիկ լինես, միշտ բոլորի կողմից շատ սիրված լինես, ոնց որ հիմա, անսահման մեեեծ բեմեր ու անթիվ-անհամար հադիսատես նվաճես: Ավելորդ չեմ համարի մի անգամ էլ ասել, որ քեզ շատ եմ սիրում: Ու վստահ եմ, որ էս տարեդարձդ լինելու ա քո կյանքի ամենաթանկ ու կարևոր տարեդարձը»:

 

 

Հոբելյարի տարեդարձի ամենակարևոր նվերը, թերևս, առաջնեկի լույս աշխարհ գալն է, որը նախատեսվում է առաջիկայում: Նրա պրոդյուսերը՝ Արմին Մովսիսյանը՝ շնորհավորելով երգչին գրել է. «Ի սրտե շնորհավորում եմ իմ տաղանդավոր ընկերոջը՝ Մարտին Մկրտչյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Առաջնահերթ իրեն ցանկանում եմ, որ ապագա առաջնեկն առողջ ծնվի, իսկ իրեն մաղթում եմ քաջ առողջություն, ստեղծագործական հաջողություններ, բազում մեծ բեմեր և ջերմ հանդիսատես»: