Չիկագոյի Langham հյուրանոցը հայտարարել է իր ճաշացանկում բացառիկ պաղպաղակի հայտնվելու մասին, որը կրում է «Վիկտորյա» անվունումը՝ ի պատիվ բրիտանական թագուհի Վիկտորյայի: Պաղպաղակն արժե 1000 դոլար և պարունակում է 3 տեսակ վանիլ ային շերտեր, կարամելային գետնանուշ, մուգ շոկոլադ, կոնյակ, մի քանի տեսակ կարամել և հարած սերուցք:
Աղանդերի գլխավոր արժեքը թագն է, որը պատրաստված է մուգ շոկոլադից և պատված է ուտելի ոսկու փոշով: Պաղպաղակը մատուցվում է բյուրեղյա-կերամիկական տարայով, որն այցելուները կարող են տանել իրենց հետ:Պաղպաղակի հետ մատուցվում է մեկ գավաթ 10 տարի հնեցված Dom Perignon շամպայն: