Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային  երիտասարդական կինոփառատոնին  մասնակցում  է  ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաևան, ով մասնակցել է նաև «Ոսկե ծիրանին»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմից, նա նշել է, որ ղազախների և հայերի միջև ընդհանրությ ուն կա` երկուսն էլ  հյուրասեր և ջերմ ժողովուրդ են: «Հայաստանը, Երևանն իմ երկրորդ տունն է դարձել»,- ասել է նա:


Շարիֆան ընդգծել է, որ գոհ է նաև փառատոնի կազմակերպվածությունից և բովանդակությունից: «Կինոփառատոնը կազմակերպված  է բարձր  մակարդակով.  շատ ջերմ  է վերաբերմունքը  մասնակիցների նկատմամբ, ճիշտ  է արված  ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական,  անիմացիոն, բնականաբար, հասուն են նաև կինոդիտումներին հաջորդած քննարկումները: Ես կցանկանայի ևս մեկ  անգամ և շատ  անգամներ  Հայաստանում լինել»,- նշել է նա:

 

Շարիֆան անկեղծացել է և ասել, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ Հարությունյանի «Արտ  հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ  հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի և հյուրանոցի  այցելու, պլաստիկ վիրաբույժի միջև ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ֆիլմի գործողությունները  զարգանում են զուգարանում:

 

«Ես  կուզեի այս  ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտել է նա: Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝  Շարիֆան խորհուրդ է տվել վերադառնալ ազգայի արմատներին և երբեք չկտրվել դրանից:

 

«Ես կցանկանայի հայ  ռեժիսորների  ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային  դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային խնդիր է, անօթևանների և լքվածների ևս ամեն  տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաև իրանական  ֆիլմերի  հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք  չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ  հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես  եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթ ները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին  մենք  պետք  չենք, մենք մեզ  ենք պետք»,- եզրափակել է ղազախ ռեժիսորը: