Երկար ժամանակ է, ինչ ռեփեր ՀՏ Հայկոն ստեղծագործական նորություններ չունի: Նույնիսկ շշուկներ են պտտվում, որ նա որոշել է այլևս չներկայանալ որպես ռեփեր: Ինքը՝ Հայկոն, հրաժարվում է մեկնաբանել այս լուրերը՝ նշելով, որ այս փուլում չի ցանկանում որևէ հարցազրույց տալ:
Սակայն ռեփերն իր բոլոր կապերը չի խզել ոլորտի հետ. ավելի քան 2 տարի նոր ստեղծագործություն չներկայացրած Հայկոն այժմ ծավալում է պրոդյուսերական աշխատանք:
Օրերս էլ համացանցում հայտնվել է նոր երգ: «Բողոք» կոչվող ստեղծագործությունը հայկական իրականության մասին է: Այն ներկայացնում է Արման Համբարձումյանը, բիթը ՀՏ Հայկոյինն է, ով զբաղվել է նաև պրոյուսերական աշխատանքով:
Առաջարկում ենք Ձեզ լսել ստեղծագործությունը և մեկնաբանությունների բաժնում գրել ձեր կարծիքը:
ESem.am