iPad լիաչափ պլանշետների նոր սերնդում կլինի «ոսկե» գունավորման տարբերակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:   

 

Սպասվում է, որ Apple-ը 9,7-դյույմանոց նոր տարբերակները կներկայացնի հոկտեմբերին: Դրանք կլինեն ոսկեգույն հետին կափարիչով՝ ի լրումն սև և արծաթագույն տարբերակների:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ շնորհանդեսը պետք է կայանա հոկտեմբերի 21-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: