Tert.am-ը գրում է.

 

 

 

Լոնդոնի բնակիչները համաձայնել են հրաժարվել իրենց առաջնեկներից՝ անվճար Wi-Fi կապի համար։ Այդպիսին են փորձի արդյունքները, որն անցկացվել է բրիտանական մայրաքաղաքի սրճարաններից մեկում։

 

 

Փորձի հեղինակներին հաջողվել է գործնականում ցույց տալ սմարթֆոնների և պլանշետների օգտատերերի շրջանում «բացարձակ անտարբերությունն» անվտանգության հանդեպ, գրում է ДНИ.ru-ն։

 

 

Սրճարանի այցելուներին առաջարկվել է անվճար ինտերնետի հասանելիության վերաբերյալ պայմանագրի կանոններին համաձայնություն տալ։ Ակցիայի նպատակն է եղել ցույց տալ, թե որքան անուշադիր կարող են լինել օգտատերերը սեփական անվտանգության հանդեպ։ Կողմերի պարտավորությունների կետում անվճար ինտերնետի դիմաց առաջարկվել է միայն հրաժարվել սեփական երեխաներից, իսկ ավելի ճիշտ՝ ավագ երեխայի հանդեպ ծնողական իրավունքից։

 

 

Շարունակությունը` այստեղ