Life.panorama.am-ը գրում է.
Եթե առավոտյան դժվարությամբ եք արթնանում, իսկ անկողնուց դուրս գալուց հետո ձեզ քնկոտ եք զգում, ապա օրը սկսեք հետևյալ մթերքներով:
1. Շոկոլադ. մեկ կտոր սև շոկոլադը կարող է թարմություն և էներգիա հաղորդել:
2. Ջուր. նախաճաշից առաջ մեկ բաժակ լիմոնով տաք ջուր ըմպեք: Վերջինս բարելավում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում էլ ձեզ ավելի լավ կզգաք:
3. Հատապտուղներ. ցանկացած հատապտուղ օգտակար է, սակայն էլ ավելի օգտակար կլինի, եթե առավոտյան ընտրեք ազնվամորի, հապալաս կամ ելակ: Դրանք էներգիայի մեծ աղբյուր են հանդիսանում:
4. Նարնջի հյութ. C վիտամին պարունակող այս հյութը հաղորդում է էներգիա, իսկ ահա նարնջի, լիմոնի և լայմի բույրերը խթանում են գլխուղեղի աշխատանքը:
5. Միս. այն պարունակում է սպիտակուցներ, որոնք էներգիայի աղբյուր են հանդիսանում: Իհարկե, խորհուրդ չի տրվում արթնանալուն պես միս ուտել, սակայն նախաճաշին կարելի է: Կարելի է նաև ձուկ ուտել:
Շարունակությունը` այստեղ: