«Քաղաքում» սերիալի Սոֆայի դերակատարուհին՝ Սոնա Մաթևոսյանը, այս օրերին թատրոնում ապրում է բուռն ստեղծագործական կյանքով, պատրաստվում է առաջիկա հյուրախաղերին: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է իր անցած ուղու, նախասիրությունների, առաջիկա ծրագրերի ու նպատակների մասին:
Վրաստանյան հյուրախաղերից հետո կմեկնարկի նոր թատերաշրջանը…
Արդեն մոտ երեք տարի է՝ աշխատում եմ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, բացի այդ՝ հանդես եմ գալիս տարբեր թատերախմբերում: Օրեր առաջ խաղացինք Գոգոլի «Քիթը» ներկայացումը, որն արդեն 4 տարվա կյանք ունի: Երկու օրից մեկնելու ենք Վրաստան՝ հյուրախաղերի, որից հետո կբացենք թատերաշրջանը:
Իսկ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատում ենք միաժամանակ մի քանի ներկայացումների վրա. բուռն ստեղծագործական շրջան է: Թատրոնով շրջագայում ենք տարբեր երկրներով, պլաններում կա Ռուսաստան մեկնելը, հրավեր ունենք նաև Իրանից:
Շարունակությունը` այստեղ: