Պատերազմից ավերված Սիրիայում երեխաների կյանքի մասին պատմող բրիտանացի լրագրող Մարսել Մետելսիֆենի ֆիլմը նրան բերել  է International Emmy Award 2014 մրցանակը «Նորություններ և վավերագրական կինո» անվանակարգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի հռչակավոր Լինկոլն-կենտրոնում:

 

Ֆիլմի հեղինակը մի քանի շաբաթ անցկացրել է այն հիվանդանոցում, որտեղ երեխաներն օգնում են տուժածներին: Ինչպես նշված է ITN ընկերության «Նորություններ 4» հեռուստաալիքի՝ ֆիլմի համառոտ բնութագրման մեջ, Սիրիայի Հալեպ քաղաքի երեխաների համար «արյունն ասես ջուր է դարձել»: