Aroxj.am-ը գրում է.
Պատահում է, որ սիրտը ավելի դանդաղ է բաբախում, կամ ընդհակառակը չափից ավելի արագ և ուժեղ: Կարող է պատահել, որ սրտի զարկերի պարբերականությունը լինի անհամաչափ: Բժշկության մեջ սա կոչվում է սրտի առիթմիա: Այն բավական տարածված երևույթ է՝ նաև հայերի շրջանում:
Տարբեր մասնագետների գնահատմամբ, Հայաստանում սրտի առիթմիայով տառապում է գրեթե ամեն երկրորդը: Սրտի առիթմիան առաջանում է սրտանոթային համակարգի ու սրտի կրճատումները ապահովող մեխանիզմների թերացումների արդյունքում: Այսպիսի նախանշանները հաճախ նաև այսպես կոչված սրտի արգելափակման հիվանդություններ են գուժում:
Համաձայն համաշխարհային վիճակագրության սրտի առիթմիան կամ սրտի աշխատանքի արգելափակումը դառնում են մահվան պատճառ 10-15 տոկոս սրտի հիվանդություն ունեցողների մոտ: Հենց այդ պատճառով բժշկությունը առանձնացրել է սրտի առիթմիայի բաժանմունք, որը զբաղվում էհենց այսպիսի խախտումների ախտորոշմամբ, հետազոտմամբ ու բուժմամբ:
Շարունակությունը` այստեղ: