Վերջերս լայն տարածում գտած ինքնանկարը (սելֆին), կարծես, նորաձևության թրենդ է դարձել: Ինքնանկար անելը պարզ է, հարմար, իսկ ամենակարևորը` արագ: Այսպիսի նկարները ոչ թե արվեստի, այլ լայքերի և մեկնաբանությունների համար են: Սելֆին նաև ինքնաարտահայտման լավագույն միջոցներից է:) Հայացքիդ միջոցով կարող ես տրամադրությունդ և վերաբերմունքդ հայտնել ինչ-որ երևույթի նկատմամբ. սա տարածվեց վարակի պես:

 

Սելֆիները բավականին հակասական կարծիքների արժանացան, քանի որ  ցանցաբնակներն այնքան շատ են տեղադրում միանման լուսանկարներ, որ դրանք արդեն նյարդայնացնում են մյուս օգտատերերին: Այնուամենայնիվ, դրանք շարունակում են առաջնային տեղ զբաղեցնել մեր արխիվում, այնպես որ, ESem.am-ը քեզ համար առանձնացրել է 7 կետ, որոնց օգնությամբ կստանաս գեղեցիկ ինքնանկար:)

 

1. Գլխավոր նախապայմանը լուսավորությունն է. ցանկալի է, որ այն լինի բնական, իսկ եթե սելֆին անում ես արհեստական լույսի տակ, կանգնիր այնպես, որ լույսն ընկնի  դեմքիդ:

 

2. Ուշադրություն դարձրու հետին պլանին: Բնական է, որ կադրի մեջ, բացի քո գեղեցիկ դեմքից երևում է նաև այն ամենն ինչը շրջապատում է քեզ: Թափթփված սենյակը կամ զուգարանը լավագույն ֆոնը չեն, այնպես որ, մի պահ սթափվիր և ուշադիր նայիր շուրջդ, արժե՞ լուսանկարվել զուգարանում:

 

3. Գտիր քո իդեալական դիրքը: Ինքդ էլ գիտես, որ վարպետանում ես փորձառության շնորհիվ:) Եթե ազատ ժամանակ շատ ունես, կարող ես նկարվել տարբեր դիրքերով և ֆիքսել լավագույնները: Հետագայում ընկերներիդ հետ նկարվելիս արագ կընդունես քո նախընտրած դիրքը և ստիպված չես լինի նրանց խնդրել «կտրել» քեզ :)

 

4. Հումորի զգացումը չի խանգարի քեզ. լուրջ դեմքով սելֆին կարելի է համարել անհաջող նկար: Փորձիր դեմքի հետաքրքիր արտահայտություն ընդունել: Զարմանք, ծիծաղ, տխրություն, տարբեր էմոցիաներով նկարվելը և´ քեզ համար զվարճալի կլինի և´ հաճելի կլինի մյուսներին դիտել քո նկարը:

 

5. Երբեք մի նկարիր ներքևից, դա քո ամենավատ նկարը կլինի: Անգամ լուսանկարչության մեջ մարդկանց դեմքերը ներքևից չեն նկարում, իսկ սելֆիի դեպքում` առավել ևս: Գեղեցիկ սելֆի ստանալու համար սմարթֆոնդ պահիր գլխավերևում: Այդպես աչքերդ ավելի մեծ կերևան, այտոսկրերդ` արտահայտիչ, իսկ քիթդ` փոքր: Օրինակ կարող ես վերցնել սելֆիի սիրահար Քիմ Քարդաշյանից:)

 

6. Թարմացրու շպարդ: Տանջված դեմքով սելֆին դժվար թե հաջողված լինի: Կոնսիլեր տարածիր աչքերիդ տակ` դեմքիդ հոգնածությունը թաքցնելու համար: Օգտագործիր քո սիրելի շրթներկը. այն քեզ ինքնավստահություն կհաղորդի, ինչն էլ կփոխանցվի նկարին:)

 

7. Օգտագործիր ֆիլտրեր: Գունավոր ֆիլտրերի և այլ ծրագրերի օգնությամբ  կարող ես կատարելագործել նկարդ. դա նոր «շունչ» կտա նկարիդ:)

           

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

                                                                               


Սելֆիի սիրահար Tina