Երաժիշտ Անդրեյ Դավիդյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Ռուսաստանի ձայնը 2» նախագծից, սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա երեւանյան "Yans" ակումբում, իսկ 28-ին հանդիսատեսին կողջունի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից: Հայաստանյան ելույթներից առաջ երգիչը բացառիկ հարցազրույց է ունեցել  BRAVO.am-ի հետ:


 Ձեր հայրը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, տենոր Սերգեյ Դավիդյանն է, մայրը` դաշնակահարուհի: Կարծում եք` երաժիշտ դառնալը ճակատագի՞ր էր, թե, այնուամենայնիվ, այլընտրանք ունեիք:


-Այլընտրանք ունեի, որովհետեւ ավարտել եմ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, ուսումնասիրել եմ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների մշակույթը, սովորել արաբերեն, բայց վերակառուցման տարիներին, երբ համալսարանն էի ավարտում, հանգամանքների բերումով երաժշտությունը դարձավ առաջնային: Կյանքիս ողջ ընթացքում երաժշտությունն ուղեկցել է ինձ: Ռոք, ջազ, ֆանք, սոուլ … սա դարձավ իմ աշխարհը: Հրավեր ստացա որպես վոկալիստ հանդես գալ Ուտյոսովի նվագախմբում, եւ կյանքս արդեն այլ ընթացք ստացավ: 


Շարունակությունը` այստեղ: