BlogNewz.am-ը գրում է.

 

Մի քանի օր առաջ iPhone 6 Plus-ը վաճառքի հանվեց։ Մարդիկ օրերով հերթ էին անգնում և մեծ ոգևորությամբ գնում նոր սմարթֆոնը, սակայն օրեր անց iPhone 6 Plus-ի որոշ տերեր սկսեցին բողոքել, որ հեռախոսը ծռվում է, եթե այն երկար ժամանակ մնում է գրպանում։

 

Այլ օգտաերեր էլ սկսեցին լուսանկարներ տեղադրել սոցցանցերում՝ հեգնանքով շնորհակալություն հայտնելով Apple-ին դյուրաթեք դիսփլեյով հեռախոսի համար։ «hanzoh» մականվամբ ներկայացող մի օգտատեր նշոել է, որ 18 ժամ պահել է սմարթֆոնը գրպանում։ Գրեթե ողջ ընթացքում նա նստած է եղել մեքենայում։ Երբ հետագայում հանել է հեռախոսը, նկատել է, որ դրա դիսփլեյը թեք է։

 

 Owners of the new iPhone 6 plus have been surprised with an unintended extra feature dubbed bend gate

Բարակ դիզայնով iPhone 6 Plus հեռախոսների արտադրման համար օգտագործվում է ալյումին։ Ալյումինն այնքան էլ կարծր մետաղ չէ։ Այն շատ այլ մետաղներից ավելի դյուրաթեք է։ iPhone 6 Plus-ի դեֆորմացումից խուսափելու համար սմարթֆոնի տերերը պետք է հոգան, որպեսզի հեռախոսի մեջտեղի հատվածի վրա ճնշում չգործադրվի։ Եթե հեռախոսի կենտրոնական մասը շատ է սեղմվում, դիսփլեյը աղավաղվում է։

 

Շարունակությունը` այստեղ: