ՀՀ մշակույթի նախա­րարության աջակցությամբ, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ և հայ-լիտվական մշակութային համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կկայանա լիտվացի գրող Քրիստիյոնաս Դոնիլայտիսի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին զուգահեռ կցուցադրվեն տարբեր լեզուներով թարգմանված և տպագրված ստեղծագործության տիտղոսաթերթերը կամ շապիկները:


Միջոցառումը նվիրվում է Դոնիլայտիսի ծննդյան 300-ամյակին, ինչի կապակցությամբ այս տարի Լիտվայում հայտարարված է Դոնիլայտիսի տարի:


Ք. Դոնիլայտիսի «Տարվա եղանակները» թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով. հայերեն թարգմանությունը 13-րդն է: Թարգմանությունը կատարել է Ֆելիքս Բախչինյանը: Շնորհանդեսին ներկա կլինեն նաև Հայաստանում հավատարմագրված այն երկրների դեսպանները՝ ինչ լեզուներով որ թարգմանվել է Դոնիլայտիսի ստեղծագործությունը: