Aroxj.am-ը գրում է.


Օրգանիզմը թունազերծելու կամ, ինչպես ասում են  «մաքրելու» համար այժմ բազմաթիվ դեղամիջոցներ են ստեղծվել, սակայն  մինչև վերջին նորամուծությունները միշտ եղել են մթերքներ, թուրմեր կամ ավանդական միջոցներ, որոնցով հնարավոր է եղել օրգանիզմը թունազերծել: Մի շարք մթերքների մեջը օրգանիզմը «մաքրելուն» օգնող օգտակար նյութեր ու հանքանյութեր կան, որոնք ամբողջությամբ կարող են փոխարինել հիմնականում քիմիական բաղադրությամբ դեղամիջոցներին: Aroxj.am-ը ներկայացնում է 5 մթերք, որոնք օգտագործելուց հետո ձեր օրգանիզմը կդառնա «նորածին»:


Բազուկ

Բազուկը օրգանիզմի համար մեկ մաքրուհին է: Այն պարունակում է բջջանք, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք այլ օգտակար նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմից ավելորդ ու անպետք մնացորդների չեզոքացմանը: Բազուկը մաքրում է աղեստամոքսային տրակտը բոլոր տեսակի բակտերիաներից: Բացի այդ այն պարունակում է այսպես կոչված բետաին, որը օգնում է լյարդին տոկսիններից ազատվելու գործում:

 

Ինչպես օգտագործել բազուկը:  Խաշած վիճակում, աղցանների մեջ, բորշի մեջ կամ թարմ հյութի տեսքով:


Կաղամբ

Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ սննդային հյուսվածքներ, որոնք օգնում են օրգանիզմին միացնել իրար սննդային ծանր մետաղներն ու տոկսինները և դուրս հանել դրանք աղիների միջոցով: Կաղամբի բաղադրության մեջ մտնում են օրգանական թթուներ, որոնք լավացնում են աղեստամոքսային տրակտի միկրոմիջավայրը, ինչի շնորհիվ մարսողության համակարգի աշխատանքը բարելավվում է:  Բացի այդ կաղամբը ունի բացառիկ վիտամին U, որը չեզոքացնում է վտանգավոր քիմիական նյութերը և ստամոքսի խոցի դեպքում քիչ, թե շատ նպաստում է որ վերքը փակվի:

 

Շարունակությունը` այստեղ: