Երգահան, երաժշտագետ, երաժշտական նախագծերի ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանը տարեցտարի ավելի է արժևորում իր ծննդյան օրերը, քանի որ, ինչպես ինքն է նկատում, եթե մարդ սիրում է կյանքը, սիրում է նաև իր ամեն օրը:


Life.panorama.am-ին արդեն 53-ամյա երգահանը պատմեց, որ այսօր իրեն առաջինը շնորհավորել է թոռնիկը. «Առավոտ վաղ արթնացել էի, որպեսզի թխեմ տոնական տորթը (ի դեպ, միշտ ինքս եմ թխում այն. դա տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ է), հանկարծ հայտնվեց թոռնիկս ու շնորհավորեց ինձ:

 

Հիմա նա անհամբեր սպասում է, թե երբ են գալու հյուրերը, և երբ է վրա հասնելու մոմերը փչելու պահը»,-ծիծաղելով ասաց տիկին Նաիրան: Նա պատրաստվում է տոնական այս օրն անցկացնել տանը՝ մտերմիկ միջավայրում. «Փոքր քույրս անակնկալ է արել ու եկել է Սանկտ-Պետերբուրգից, այնպես որ միասին կտոնենք ծննդյանս օրը»,-իր ուրախությամբ կիսվեց երգահանը:

 

Շարունակութոյւնը` այստեղ