Բրիտանացի գիտնականների տվյալների համաձայն՝ կանանց կիսաշրջազգեստների չափսի փոփոխումը կարող է վկայել քաղցկեղի զարգացման վտանգի մասին, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես պարզել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողների խումբը, այն կանանց մոտ, ովքեր 25 տարին լրանալուց հետո յուրաքանչյուր տասը տարվա ընթացքում չափսի ավելացում են ունենում, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 33 տոկոսով ավելի է, քան նրանց այն հասակակիցների մոտ, ովքեր երկար ժամանակ պահպանել են նախկին քաշը:

 

Գիտնականներն արդեն բացահայտել են քաշի ավելացման կապը  քաղցկեղային հիվանդության զարգացման վտանգի աճի հետ: Հետազոտությանը մասնակցել են 50-60 տարեկան 90 հազարից ավելի կանայք: Եռամյա հետազոտության ընթացքում այդ խմբի 1090 կանանց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: