Ladynewz.am-ը գրում է.
Կա՞ն արդյոք հնարավորություններ ստիպելու նրան, որ ավելի ուժգին սիրի ձեզ: Ինչպես ասում են` հնարավորություն միշտ կա: Պարզապես դրա համար պետք է մի փոքր աշխատեք ձեր վրա:
Ձեր անհատականությունը կոտրելու կարիք, իհարկե, չկա, պարզապես դառեք ինքներդ ձեր մի փոքր կատարելագորխված տարբերակը:
Իսկ մենք կթվարկենք այն հիմանկան ուղղությունները, որոնցով կարելի է «շարժվել»:
Գրեք նրան ռոմանտիկ հաղորդագրություն
Էկեկտրոնային նամակով, փոքրիկ գրությամբ կամ շրթներկով` հայելու վրա: Դա կարող է լինել ընդամենը երեք բառ, սակայն բուն փաստը ցնցող ազդեցություն կթողնի:
Պահեք ձեր եսը
Մի մոռացեք, որ նա ձեզ սիրել է հենց այդպիսին. երբեմն` քնկոտ, կենսուրախ կամ լուրջ ու կենտրոնացված, զգույշ կամ արկածների հակված: Կարիք չկա փոխվելու` նմանակելով ինչ-որ հնարովի կատարյալ կերպարների. չէ՞ որ նրան դուք եք պետք, ոչ թե նրանք:
Մանրուքների համար մի զայրացի նրա վրա
Դե իհարկե` նա կատարյալ չէ: Սակայն կատարելություններ չեն էլ լինում: Նա էլ կարող է լինել ամենատարբեր, երբեմն` զայրացնում է ձեզ, երբեմն էլ ստիպում է ձեզ գլուխը կորցնել երջանկությունից: Սակայն նա ձերն է` հոգով ու մարմնով: Եվ բոլոր այդ թերությունները նույպես ձեր իշխանության ներքո են:
Շարունակությունը՝ այստեղ: