Առաջին դեպքը չէ, երբ մեր հարևան երկրի արտիստները գողանում և կատարում են հայ երգիչների երգերը: Այս անգամ թուրք երգիչը կրկօրինակել է Արման Հովհաննիսյանի և Սուպեր Սաքոյի «La la la» երգը, որը YouTube-ի Սուպեր Սաքոյի ալիքում տեղադրվել է 2013 թվականի հուլիսի 23-ին:

 

Թուրք օգտատերի youtube-յան ալիքում «La la la» անվամբ տեսահոլովակը հայտնվել է սույն թվականի սեպտեմբերի 10-ին: Այդ երգն Արմանի և Սուպեր Սաքոյի զուգերգի կրկնօրինակն է: Ոչ մի հնչունային տարբերություն չկա, անգամ երգի անվանումն է նույնը:

 

 


ESem.am