Aroxj.am-ը գրում է.


Հիվանդ օրգանիզմում առաջին անգամ տեղադրվել է սարք, որն ի վիճակի է, այսպես ասած,  կռահել սրտի ինֆարկտի մասին նույնիսկ մինչև առաջին նախանշանները:  Փորձարկումն արվել է Եվրոպայում: Փոքրիկ սարքը հասկանում է սրտի անբավարար արյան շրջանառությունը և զգուշացնում հիվանդին ակուստիկ և վիզուալ կերպով: Սարքը կոչվում է Guardian, այն տեղադրվում է կրծքավանդակի շրջանում և ամրացվում սրտին բարակ լարերով:


Իմպլանտը զգում է սրտի արյան շրջանառության անբավարարությունը և զգուշացնում է հիվանդին ակուստիկ կերպով: Սրտի պսակաձև խցանված անոթները ճիշտ ժամանակին հնարավոր է բացել սրտի լաբորատորիայում՝ այդպիսով կանխելով ինֆարկտը: Սարքի պատրաստմանը մասնակցած մասնագետները նշում են, որ իրենց նպատակը ինֆարկտի առաջին ախտանշանների և բժշկական միջամտության միջև ընկած ժամանակահատվածը կրճատելն է, որպեսզի օգնությունը ցուցաբերվի ճիշտ ժամանակին:

 

Շարունակությունը` այստեղ: