Երբ ձեր երեխան առավոտյան արթնանալուն պես ասում է, որ  իրեն թույլ է զգում , ցանկանում է մնալ տանը, շատ հաճախ դուք  փորձում եք նրա ցանկությանը դեմ գնալ, քանի որ չեք ցանկանում, որ նա բաց թողնի դասերը: Ծնողների համար  սա ինչ-որ չափով  բարդ հարց է . նրանք չեն կարողանում այդպիսի դեպքերում ճիշտ կողմնորոշվել՝ թողնել երեխային տանը, թե այնուամենայնիվ տանել դպրոց:  Այս հարցում ձեզ կփորձի օգնել Aroxj.am-ը:


Եթե երեխայի ջերմությունը 37,7- 38,3  է , ապա նա պետք է մնա տանը:  Հաջորդ ախտանիշները սրտխառնոցն ու փսխումներն են, որոնց առկայության դեպքում ևս չարժե նրան դպրոց ուղարկել:

Ճանաճելով ձեր երեխային՝  ճիշտ կողմնորոշվելու համար պետք է գտնեք այս հարցերի պատասխանները՝


  • Խանգարում են արդյոք  այդ պահին առկա ախտանիշները երեխային մասնակցել պարապմունքներին:
  • Արդյոք իմ երեխան խնամքի կարիք կունենա դպրոցում և արդյոք համապատասխան օգնություն կկարողնա ցուցաբերել դպրոցի բուժքույրը:
  • Որ դեպքում է հնարավոր, որ իմ երեխայի հիվանդությունը լինի վարակիչ և տարածվի մյուս երեխաների շրջանում:


Շարունակությունը՝ այստեղ