Tert.am-ը գրում է.
Հնդկական հեռուստաալիքի հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից այն բանի համար, որ սխալ է կարդացել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հաղորդավարուհին նախագահի անունը՝ Xi, կարդացել է որպես հռոեմական XI թիվը:
Doodarshan հեռուստաալիքից, որի եթերում հնչել է սխալը, հայտնել են, որ դա անթույլատրելի վրիպում է և որ հաղորդավարուհին մի քանի ամսով ազատված է լուրեր հաղորդելուց: Նշվել է նաև, որ հաղորդավարուհին ժամանակավոր էր աշխատանքի ընդունվել:
Շարունակությունը` այստեղ: