Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին «Կարինե» օպերետի ներկայա ցման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երևանի մշակութային կենսագրությունում։ «Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպես ոգևորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաև համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է»,- նշել է Արամ Սուքիասյանը։