"Apple" ընկերությունը իր պլանշետային համակարգիչների նոր սերունդը կներկայացնի հոկտեմբերի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է "Daily Dot" հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Սպասվում Է, որ միջոցառմանը կցուցադրվի լիաչափ iPad-ի վեցերորդ սերունդը, ինչպես նաև կոմպակտ "iPad mini"-ի երրորդ սերունդը: Ինչպես և անցյալ տարվա մոդելները՝ "iPad Air"-ը և "iPad mini 2"-ը, նոր պլանշետները, ըստ կանխատեսումների, կունենան 9,7 եւ 7,9 դյույմ անկյունագծով էկրաններ: