Մանհեթենի հյուսիսում, Բրոդվեյի և 72-րդ փողոցի հատման վայրում գտնվում է իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի անունը կրող հրապարակը: Սա Նյու Յորքի ամենափոքր հրապարակներից մեկն է, բայց ամեն տարի սեպտեմբերին հենց այստեղ է տեղի ունենում գերքաղաքի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ Արվեստների փառատոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երեք երեկոյի ընթացքում Վերդիի հրապարակում երգեր կհնչեն ժողովրդականություն վայելող մյուզիքլներից, հատվածներ՝ տարբեր օպերաներից և ջազային ստեղծագործություններ Մանհեթենի երաժշտական դպրոցի՝ աշխարհի ամենանշանավոր ու հեղինակավոր կոնսերվատորիաներից մեկի տաղանդավոր սաների կատարմամբ: Հարկ է նշել, որ այս տարի ծրագրում միայն երաժշտությունը չէ: Փառատոնի կազմակերպիչները որոշել են անցկացնել նաև պոեզիայի երեք երեկո:
Անցյալ դարասկզբին Վերդիի հրապարակում զբոսնում էին լեգենդար օպերային երգիչներ Ֆյոդոր Շալյապինը և Էնրիկո Կառուզոն, դիրիժոր Արթուրո Տոսկանինին, կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին, իմպրեսարիո Սոլ Յուրոկը:
«Մեր բոլոր համերգներն անվճար են: Փառատոնի նպատակը մշակույթը Նյու Յորքի փողոցներ «դուրս բփերելն Է», հնարավորինս շատ մարդկանց դասական երաժշտության հետ ծանոթացնելը»,-ասել է փառատոնի տնօրեն Ջորջ Լիթոնը՝ համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Էնդրյու Լիթոնի հայրը:
«Այս հրապարակը պարզապես ցնցող վայր է: Ես նվագում եմ ու միաժամանակ իմ շուրջն զգում եմ Նյու Յորքի արտասովոր Էներգիան»,-իր տպավորություններն է հայտնել Շեյն Շեգը, ով առաջին անգամը չԷ, որ մասնակցում է Վերդիի հրապարակում կազմակերպվող համերգներին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: