BlogNewz.am-ը գրում է.

 

Իմաստուն խորհուրդների ծարա՞վ եք: Ցանկանո՞ւմ եք մի քանի դյուրամարս կանոններ իմանալ, որոնցով կառաջնորդվեք Ձեր կյանքում: Այդ դեպքում Դուք ճիշտ հասցեով եք եկել:

 

1. Եթե Դուք միշտ հավատում եք, որ սենյակի ամենախելացի տղան եք, Դուք երբեք ոչինչ չեք սովորի:

 

2. Փորձեք հասկանալ, թե ինչպես կարող եք որևէ արժեքավոր բան անել հետապոկալիպսյան հասարակության մեջ:

 

3. Սովորե՛ք սրտանոթային վերակենդանացում, կարդացե՛ք Հեյնլիչ ու սովորե՛ք, թե ինչպես կարելի է առաջին բուժօգնություն ցույց տալ:

 

4. Գումա՛ր խնայեք: Նեղ օրերը կարող են անսպասելիորեն վրա հասնել:

 

5. Ծախսե՛ք գումարի որոշակի մասը: Ժլատությունը հարիր չէ իսկական տղամարդուն:

 

6. Եղեք առատաձեռն ու պատրաստակամ ընդունել քննադատությունը... հատկապես անկողնում:

 

7. Ձեր կինը/ընկերուհին Ձեր մայրը չէ:

 

8. Բարձր աշխատանքային էթիկան որոշ դեպքերում խելքի լավ փոխարինիչ է:

 

9. Թույլ մի՛ տվեք Ձեր ընկերներին անհետանալ Ձեր կյանքից, քանի որ նրանք այդպես էլ կանեն, եթե Դուք թույլ տաք:

 

10. Ժամանակը ամենաարժեքավոր բաներից մեկն է: Շատ մի՛ վատնեք այն:  

 

 11. Եթե Դուք երջանիկ չեք, դադարեք զբաղվել նրանով, ինչով հիմա եք զբաղվում և մեկ այլ բան արեք: Հենց հիմա:

 

12. Ձեր լոգարանը մաքո՛ւր պահեք և Ձեր անկողինը՝ հարդարված, եթե ցանկանում եք կիսել այն կնոջ հետ:

 

13. Ձախողումն անտանելի է, սակայն դա ոչինչ չանելուց գերադասելի է:

 

14. Միշտ վստա՛հ եղեք, սակայն երբեք գոռոզ մի՛ եղեք:

 

15. Հիշե՛ք մարդկանց անունները:  

 

16. Անպիտան մի՛ եղեք:

 

17. Զգուշորեն ու մանրակրկտորեն ընտրեք Ձեր դերային մոդելները:

 

18. Լավ մարզավիճակում պահեք Ձեր միտքը: Խաչբառե՛ր լուծեք, բանաստեղծություննե՛ր անգիր արեք: Մի խոսքով, միտքը մարզող վարժություննե՛ր կատարեք:

 

 Շարունակությունը` այստեղ: