Hraparak.am-ը գրում է. Կիրակի օրը Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լեւոնյանի մենահամերգը՝«Ճանապարհ…» (20 տարի բեմում) խորագրով: Երգչուհին երգել է 20-ամյա գործունեության ընթացքում երգված լավագույն երգերը: Համերգին մասնակցել են «Սասուն» եւ «Բերդ» պարային համույթները, Նաիրա Գյուրջինյանի մանկական երգչախումը, Արսեն Սաֆարյանը, Էդգար Գյանջումյանը:
Դահլիճը Ալլայի հետ պարել է եւ ուրախացել: Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով, նա իր վերջին երգն ընդհատել է, բոլորին լռեցրել եւ հատուկ ողջունել բարձրաստիճան տիկիններին:
Աղբյուրը` Hraparak.am