Ասում են, որ երջանկությունը փողի մեջ չէ, սակայն մենք, այնուամենայնիվ, ցանկանում ենք հնարավորինս շատ փող ունենալ: Որոշ մարդիկ լավ գիտեն, թե ինչպես աշխատել այնքան գումար, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց, այլև իրենց թոռներին ու ծոռներին:

 

Մինչդեռ այլք անգամ ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Անդրեյ Մակրիցայի ու Ալեքսանդր Գոլդենբերգի գրքում առանձնացված են որոշակի տարբերություններ աղքատների ու հարուստների միջև: Այս մտքերի մի մասը գուցե կարծրատիպային են, բայց կան և այնպիսի մտքեր, որոնք արտացոլում են ճշմարտությունը:

 

  1. Հարուստը խնայում է իր միջոցներն ու ժամանակը:
  2. Աղքատը մինչև վերջին կոպեկը ծախսում է աշխատածը, իսկ հարուստը գործի մեջ է ներդնում իր աշխատածը:
  3. Աղքատը շռայլորեն թեյավճար է թողնում, իսկ հարուստը զուսպ է այդ հարցում:
  4. Աղքատը գնում է ապրանքն այն գնով, որով այն վաճառվում է, իսկ հարուստը սակարկում է:  
  5. Աղքատը գնում է ամենաէժանը և սիպված է լինում կրկնակի թանկ վճարել դրա  դիմաց: 
  6. Հարուստ մարդը երբեք ավելորդ գումար չի ունենում, իսկ աղքատը ունենում է:
  7. Հարուստը գրեթե երբեք իրեն թույլ չի տալիս չնախատեսված գնումներ անել, մինչդեռ աղքատն ավելի ազատ է այդ հարցում:
  8. Ապահովված մարդու սկզբունքը. «Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի մեզ թույլ տանք էժանագին ապրանքներ գնել»: