BlogNewz.am-ը գրում է.
1. Դու չես բղավում, և հեշտ չէ քեզ բարկացնելը
Նույնիսկ ամենասթրեսային պահերին դու միշտ ընտրում ես հանդարտ մնալը և փորձում ես ամեն տեսակ իրավիճակ հանգստությամբ լուծել: Դու հասկանում ես, որ ձայնդ բարձրացնելով` դու ցածրացնում ես ինք քեզ:
2. Դու բաց ես ամեն տեսակ կարծիքների առաջ
Դու չես վախենում քո կարծիքը արտահայտել, ոչ էլ վախենում ես ուրիշների կարծիքները լսել` անկախ նրանից դրանք դրական, թե՛ բացասկան են: Դու բաց ես ամեն տեսակ կարծիքների առաջ, որովհետև նախընտրում ես դրանցից սովորելը:
3. Դու ներողություն ես խնդրում, երբ դրա կարիքը կա
Դու հասկանում ու գիտակցում ես, երբ սխալ ես գործում և ներեղություն ես խնդրում առանց անհանգստանալու, որ կկորցնես հպարտությունդ: Դու հասկանում ես, որ ներողություն խնդրելով` դու ավելի ուժեղ ու մեծահոգի ես դառնում:
4. Դու պատրաստ ես հարմարվել հանուն բարելավման
Մտավոր ուժեղ լինել նշանակում է պատրաստ լինել փոփոխությունների: Դու գիտես, որ փոփոխությունները լավ են ամեն տեսակ իրավիճակում:
5. Դու քո մտքերը միայն մակերեսային թեմաներով է, որ զբաղեցնում ես
Դու ամեն ինչ պարզապես այնպես չես տեսնում, ինչպես դրանք կան: Դու ավելի խորն ես նայում ու ամեն ինչ ուսումնասիրում ես որևէ եզրակացություն կազմելուց առաջ:
6. Դու սպասելիքներ չունես մյուսներից
Դու երբեք ոչ ոքից ոչինչ չես սպասում ի պատասխան քո լավության:
7. Դու գիտես` ինչպես սահմաններ դնել` ամեն ինչ տեսադաշտի մեջ պահելու համար
Դու թույլ չես տալիս մյուսներին անցնել այն սահմանները, որոնք դնում ես քո առջև, և դու մյուսններին կարողանում ես ցույց տալ այդ սահմանները քաղաքավարի, սակայն հստակորեն:
8. Դու բաց ես օգնություն ընդունելու համար
Դու հստակ գիտակցում ես քո թույլ կողմերը, և դու երբեք չես վախենում օգնության դիմել մյուսներին: Դու գիտես, որ այդպես միայն սովորում ես:
9. Դու կախված չես ոչնչից ու ոչ ոքից
Դու այն մարդկանցից չես ովքեր կախվածություն են զգում մյուսներից, ո՛չ էմոցիոնալ առումով, ո՛չ էլ ինչ-որ բան անելու համար: Այսպես դու կարողանում ես առողջ հարաբերություններ պահպանել թե՛ անձնական, թե՛ պրոֆեսյոնալ առումներով:
10. Դու հետևում ես քո ինտուիցիային
Դու հավատում ես կենսափոնրձ ձեռքբերելուն, ինչի արդյունքում դու սովորում ես հետևել քո ինտուիցիային:
Շարունակությունը` այստեղ: