BlogNewz.am-ը գրում է.
Շատերն են սիրում արևածաղկի սերմեր վայելել, սակայն քչերը գիտեն, որ դրանք նաև բավականին առողջարար ու օգտակար են:
♦ Սրտանոթային առողջության համար – Արևածաղկը չափազանց հարուստ է վիտամին E –ով, որն անչափ կարևոր է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը ազատ ռադիկալներին թույլ չի տալիս խոլեստերին օքսիդացնել: Միայն օքսիդացվելու դեպքում է, որ խոլեստերինը կպչում արյան անոթների պատերին ու աթերոսկլերոզի պատճառ դառնում , ինչը կարող է հանգեցնել անոթների խցանմանն ու սրտի կաթված ստանալուն:
♦ Հակաբորբոքային միջոց – Վիտամին E-ն, որը պարունակում է արևածաղիկը, ճարպը քայքայող հակաօքսիդանտ է: Այն, անցնելով օրգանիզմի միջով, չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են ճարպային կառուցվածքներն ու մոլեկուլները, ինչպես օրինակ բջիջների մեմբրաններն են, ուղեղի բջիջներն ու խոլեստերինը: Այս բջջային ու մոլեկուլային բաղադրիչները պաշտպանելով՝ վիտամին E –ն հակաբորբոքային ազդեցություն է թողնում, ասթմայի, օստեոարթրիտի, ռևմատիկ արթրիտի սիմպտոմները նվազեցնելով:
♦ Կանխարգելում է քաղցկեղը – Արևածաղկի սերմերը հարուստ են սելենիումով: Հետազոտությունները ցույց են տվել, որ սելենիումի անբավարարությունը կարող է քաղցկեղի առաջացմանը նպաստել: Այս տարրը նպաստում է ԴՆԹ-ի վերականգնմանն ու վնասված բջիջների սինթեզին՝ միաժամանակ թույլ չտալով քաղցկեղածին բջիջների զարգացումը: Իսկ վիտամին E-ն նվազեցնում է հաստ աղու, միզապարկի ու պրոստատիտի քաղցկեղների առաջացման հավանականությունը:
Շարունակությունը` այստեղ: