ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր գործերը ներկայացնել ՀՀ նախագահի կողմից ստեղծված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ համերգային երեկո կազմակերպելու համար:


ՀՀ նախագահի հրամանագրով երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը նախապատրաստում է այն հիմնական միջոցառումների շարքըորոնք պետք է անցկացվեն 2015-ին ընդառաջ և 2015-ի ընթացքում:


«Ես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք ստեղծագործություն ունեմ: Ալտի և նվագախմբի կոնցերտ եմ գրել՝ «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից» խորագրով: Գրել եմ ևս մի գործ՝ Թավջութակի կոնցերտ՝ «Ու՞ր է Աբել եղբայրը քո» խորագրով: Բացի այդ, ունեմ նաև «Ռեքվիեմ»-ը, որը գրել եմ գերմանական ընկերության պատվերով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մանսուրյանը:

 

Անվանի կոմպոզիտորի խոսքով՝ այս երեք ստեղծագործությունները միասին միանգամից մեկ համերգ են կազմում: «Պետք է առաջարկեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին այդ գործերով համերգ կազմակերպել: Ի դեպ, գործերից Թավջութակի կոնցերտը Հայաստանում դեռևս չի հնչել»,-հավելեց կոմպոզիտորը:  

 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ինԲեյրութումՀայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջանուր բնակություն է 

հաստատել իրենց ընտանիքը


Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանումբարձր գնահատվել իրենց 

գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվՆորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու 

դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էրովկոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց 

Հայաստան։ 


Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում ԼոնդոնումՓարիզումՀռոմում

Միլանում,ՎիեննայումՄոսկվայումՎարշավայումՆյու ՅորքումԼոս Անջելեսում և համաշխարհային 

երաժշտական այլ մայրաքաղաքներում։