Ռուսաստանի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 5-ին կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Տիգրան Մանսուրյանը, համերգին հանդես են գալու անվանի կոմպոզիտորի մտերիմ ընկերները:

 

«Ընկերներս ցանկանում են շնորհավորել ինձ իմ 75-ամյակի առթիվ: Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը նախաձեռնեց այս միջոցառմումը: Երեկոյի ընթացքում հանդես կգան ջութակահար Հայկ Ղազարյանը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, թավջութակահար Ալեքսանդր Ռուդինը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, կլարնետահար Միխայիլ Բեզնոսովը»,-նշեց Մանսուրյանը:

 

Բացի այդ, ելույթ կունենան «Studio նոր երաժշտություն» լարային քառյակը, Մոսկվայի «Musica Viva» կամերային նվագախուբը, «Questa Musica» երգչախումբը:

 

«Կներկայացնենք իմ ստեղծագործությունները՝  Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» շարքը՝ ալտի և արական երգչախմբի համար, «Agnus Dei»-ին, Ջութակի և լարային նվագախմբի համար կոնցերտը և տարբեր տարիների այլ ստեղծագործություններ»,-հավելեց Մանսուրյանը:

 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-

ինԲեյրութումՀայրենադարձության ճանապարհները նրան բերել ենՀայաստան՝ Արթիկի շրջանուր բնակություն է 

հաստատել իրենց ընտանիքըՄանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանումբարձր գնահատվել իրենց 

գեղարվեստական անկրկնելիությանբոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ



Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էրով 

կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ 

հաջողությամբ են ընդունվում ԼոնդոնումՓարիզումՀռոմումՄիլանումՎիեննայումՄոսկվայումՎարշավայում

Նյու-ՅորքումԼոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։  


Մանսուրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտարվեստի և հայ հոգևոր ու աշխարհիկ երգի ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։


 Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենքմեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն