Գիտնականները հայտարարել են Ավստրալիայի ափերի մոտ օվկիանոսի խորքում կյանքի նոր ձևի երկու ներկայացուցիչների հայտնաբերման մասին, որոնք հնարավոր չԷ դասակարգել հայտնի կենսաբանական տիպերից և ոչ մեկով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ենթադրում են հետազոտողները, տարօրինակ օրգանիզմները, որոնք նման են կիսաթափանցիկ սնկերի, կարող են պատկանել կյանքի անհետացած հին ձևերին, որոնք Երկրի վրա գոյություն են ունեցել 600 մլն տարի առաջ, և իրենցից ներկայացնում են բազմաբջիջ կյանքի Էվոլյուցիայի վաղ տարբերակներից մեկը:
Այդ արարածները, որոնք ստացել են լատինական Dendrogramma անվանումը, չեն գերազանցում երկու սանտիմետր երկարությունը, ունեն արտաքին ծածկույթ, ոչ մեծ բերան եւ ներքին օրգան՝ ճյուղավորված ստամոքս, որի շրջակա տարածությունը լցված է թանձր դոնդողանման նյութով:
Արարածները հայտնաբերվել են դեռ 1986 թվականին, բայց միայն այժմ առաջին անգամ գիտականորեն նկարագրված են Plos One հանդեսում: