Բարեկամները, հարազատները, ընկերներն ու պարզապես Լևոն Անանյան մտավորականի և գրողի երկրպագուները մեծ սիրով են հիշում Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահին: Լևոն Անանյանն արդեն ուղիղ մեկ տարի մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը միշտ վառ է մնում բոլորի սրտերում: Երևանում նախորդ տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս , թարգմանիչ Լևոն Անանյանը:


Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ երկար տարիներ է աշխատել: «Համալսարանից դեռևս ճանաչում էի նրան, սակայն տարիներ անց ավելի մտերմացանք: Միասին աշխատում էինք «Գարուն» ամսագրում, հետո էլ սկսեցինք համագործակցել գրողների միությունում: «Գարուն» ամսագրում Լևոն Անանյանը արվեստի բաժնի վարիչն էր, շատ լավ հոդվածներ էր գրում, թարգմանություններ կատարում: Շատ աշխատասեր անձնավորություն էր, սիրում էր նոր բաներ հորինել, հետաքրքիր մտածող էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միլիտոնյանը:

 

Միլիտոնյանի խոսքով՝ օրերս Տավուշի մարզիԿողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակը և հուշաղբյուրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Լոռվա ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական և Հայաստանի գրողների միությունները: «Լևոն Անանյանին պետք է մշտապես հիշեն, արժեվորեն նրա թողած ժառանգությունը: Մենք այսօր գրողներով կայցելենք նրա շիրիմին, և մեր հարգանքը կմատուցենք Լևոն Անանյանին»,-հավելեց նա:

 

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Լևոն Անանյանի հետ առաջին անգամ հանդիպել է 1989 թվականին: «Մի օր համարձակությունս հավաքեցի և բանաստեղծություններս տարա «Գարուն» ամսագիր: Մինչ այդ երազում էի գարունական դառնալ, ամսագրի ոչ մի համար բաց չէի թողնում: «Գարուն»-ի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը գործերս վերցրեց և ինձ հանձնարարեց մի հոդված գրել: Նյութ գրեցի Լենինականի դպրաթատրոնի մասին: Լևոն Անանյանն էլ այդ նյութը կարդաց, և շատ ջերմ խոսքեր ասաց»,-մեզ հետ զրույցում վերհիշեց Խոդիկյանը:

 

«Գարուն»-ը երկրի համար ամենադժվար տարիներին շարունակվում էր լույս տեսնել գլխավորապես Լևոն Անանյանի շնորհիվ: «Լավ է, որ իրականացավ Լևոն Անանյանի երազանքներից մեկը՝ նա ստեղծեց «Ապոլոն» հրատարակչությունը, որն արդեն բազմաթիվ թարգմանական գրքեր է հրատարակել: Շատերն այդ տարիներին երազում էին հայերեն կարդալ համաշխարհային գրրականություն, և Լևոնն իրականացրեց նաև նրանց երազանքը»,-նշեց Խոդիկյանը:

 

Այնուհետև Լևոն Անանյանը և Կարինե Խոդիկյանը ձեռնամուխ եղան «Գրական թերթ»-ի կայացման գործին:  «Լևոնը մի յուրահատուկ հատկություն ուներ՝ իր գաղափարներով կարող էր ոգևորել բոլորին: Գրական կապեր էր հաստատում, գրողների միությունն էր զարգացնում, տաղանդավոր գրողների կողքին էր և մշտապես հավասար աչքով էր նայում բոլորին»,-հավելեց Խոդիկյանը:

 

Նրա խոսքով՝ ինքը Լևոն Անանյանի հետ վերջին անգամ զրուցել է մահվանից մի քանի օր առաջ: «Նույնիսկ հիվանդ ժամանակ Լևոն Անանյանը ոչ ոքի չէր մոռանում: Մեր ընկերությունը շատ երկար տևեց՝ 23 տարի»,-նշեց նա:

 

Կարինե Խոդիկյանի խոսքով՝ ինքը կորցրել է իր ընկերոջը, բարեկամին, խորհրդատուին, խմբագրին: «Նրա տիկնոջ՝ Աղավնիի հետ հաճախ ենք զրուցում, և երբեմն Լևոն Անանյանի մասին ներկայով ենք խոսում: Այս մեկ տարվա ընթացքում գրողների միության շենք դժվարությամբ էի մտնում: Թվում է, թե միության շենքի ինչ-որ անկյունից կլսվի նրա ձայնը»,-տխրությամբ նշեց Խոդիկյանը:

 

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թհոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք 

պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թաշխատանքի է անցել «Գարուն» 

գրական 

ամսագրիխմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992 թհիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունըորն 

առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության 

մի շարք 

ստեղծագործություններ։ 2001 թընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Դասախոսել է Երևանի 

պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության 

ղեկավարն է 2002 թվականից։ Գրելկազմել ևխմբագրել է բազմաթիվ գրքերՀարյուրավոր հրապարակախոսական 

հոդվածների, գրքերի առաջաբանների, մշակութաբանական նյութերի հեղինամ է։ 2008 թմայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչում: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կնքել է իր մահկանացուն: