Դերասան Հարություն Մովսիսյանը,  թեև շատ է սիրում իր ծննդյան օրը, այնուամենայնիվ, մի փոքր տխրում է, որ այն ընկնում է օգոստոսի վերջին, քանի որ այդ ժամանակ իր մտերիմներից շատ քչերն են քաղաքում լինում: Դերասանը իր 63-րդ տարեդարձն երեկ  նշել է Սևանի ափին՝ մտերմիկ միջավայրում:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Հարություն Մովսիսյանը նշեց, որ մեկ տարի մեծանալով՝ իր առջև նպատակ է դրել անընդհատ աշխատել, բեմում լինել. «Գուցե դերասանական դպրոց բացեմ, կամ Թատերական ինստիտուտում կուրս վերցնեմ. դա պարտականություն է, որը պետք է, անպայման, կատարել»,-մեզ հետ զրույցում ցանկություն հայտնեց Հ.Մովսիսյանը:

 

Իր ծննդյան տորթի մոմերը փչելով՝ դերասանը երազում է , որ գալիք սերունդները հայրենասեր,  միասնական լինեն, մարդիկ սիրեն միմյանց, մտահոգ լինեն  իրենց հայրենիքի համար:

Հեղինակ ` Աննա Բաբաջանյան