ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 6-10-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը սեպտեմբեր ի 6-ին կմեկնարկի Դսեղում:
Բաման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթեւածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում:
Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Երևանում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:
Փառատոնը կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»): Փառատոնի կայացմանը նպաստում են նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, ՀՀ Լոռու մարզպետարանը: