Blognewz.am-ը գրում է.


Բոլորիս մոտ էլ ժամանակ է գալիս, երբ մեզ անպաշտպան ենք զգում կյանքի այս կամ այն իրավիճակում: 
Թվում է, թե բավարար լավը չես, սակայն կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում ես փոխվել: Սակայն նախ պետք է հիշես, որ եթե բոլորն ամեն ինչ անեին նույն մարդը դառնալու համար` գոյություն չէր ունենա անհատականությունն ու յուրահանտկությունը, ու աշխարհը կկորցներ իր գեղեցկությունը: 

 

Իսկ ի՞նչ, եթե ցանկանում ես փոխվել  ու քո լավագույն եսը դառնալ և կատարելագործվել: Մեզնից շատերի համար դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ կյանքում կան որոշակի բաներ, որոնք մեզ ստիպում են անպաշտպան զգալ, և վախերի պատճառով մենք քայլեր չենք ձեռնարկում:


Ահա այն հիմնական 3 վախերը, որ խանգարում են մեզ ու անպաշտպանվածության զգացում առաջացնում:

 

 1  Ինչպե՞ս կընդունեն մյուսներն ու ինչ կմտածեն իմ մասին 


Այս վախն ու անպաշտանվածության զգացումը շատերին է անհանգստացնում: Մենք վախենում ենք, որ մեզ կդատեն` մեր տեսքի, երեխաների, վերաբերմունքի, տան, զուգընկերոջ ու ամեն-ամեն ինչի պատճառով: Ամեն րոպե անհանգստանալով, թե ինչ կմտածեն քո մասին մյուսները` դու պարզապես չես ապրի: Այս մտքերից, վախերից ու մյուսների կարծիքներից անպաշտպանվածության զգացումից ազատվելու համար.


♦ Դադարիր ինքդ քեզ համեմատել մյուսների հետ: Մյուսների կողմից քննադատությունը կարող է իսկապես սարսափելի լինել, սակայն միայն այն դեպքում, երբ դու դա թույլ տաս: Դու կարող ես ընտրել սրտնեղելը, կամ էլ ըդունելը այն, ով կաս: Սա կարող է դժվար լինել, եթե դու քո ժամանակը ծախսես մյուսների հետ ինքդ քեզ համեմատելով: Հատկապես այն դեպքում, երբ մենք սովոր ենք համեմատել մեր թույլ կողմերը մյուսների ուժեղ կողմերի հետ:

 

♦ Կենտրոնացիր քո դրական ու ուժեղ կողմերի վրա: Դու տաղանդ ու կարողություններ ունես. ընդունի՛ր դա: Ոչ մի  վատ բան չկա, եթե մի փոքր հպարտանաս դարնցով: Պարզապես  չափազանց մի տարվիր:

 

♦ Երբ ինչ-որ թերություն ես տեսնում ինքդ քո մեջ, պլաններ մշակիր, թե ինչպես կարող ես դա հաղթահարել:  Սակայն չհիասթափվես, երբ փոփոխությունը մեկ գիշերվա մեջ տեղի չունեա: Հիշիր, որ ամեն ինչի համար ժամանակ ու համբերություն է պահանջվում:

 

♦ Մի՛ դատիր ուրիշներին: Եթե դու ցանկանում ես ավելի քիչ անհանգստանալ, թե ինչ են մտածում մյուսնրեիը քո մասին, արա այնպես, ինչպես որ կցանկանայիր, որ մարդիկ վարվեին: Մի՛ դատիր մարդկանց իրենց հագուստի, աշխատանքի, կամ էլ նրա համար, թե ինչպես են խոսում:

 

Շարունակությունը` այստեղ: