Life.panorama.am-ը գրում է.

 

Քաղաքավարի վարք դրսևորելը բարդ չէ, հարկավոր է պարզապես հարգել սեփական անձն ու շրջապատողներին: Կան վարքի մի քանի կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը: Երեկ Life.panorama.am-ը ներկայացրեց դրանց մի մասը, ստորև ներկայացնում ենք քաղաքավարության ևս տասը կանոն:

 
Կարդացեք նաև՝ Քաղաքավարության 10 կանոն, որ պետք է իմանան բոլորը (Մաս 1):

 
1. Տղամարդը միշտ առաջին պետք է մտնի վերելակ, իսկ առաջինը պետք է այնտեղից դուրս գա նա, ով դռան մոտ է կանգնած:
 
 
2. Մեքենայում կինը պետք է նստի վարորդի անմիջապես հետևում, իսկ եթե մտերմիկ հարաբերություններ են, ապա՝ վարորդի կողքին: Բայց երկու դեպքում էլ տղամարդը պետք է բացի դուռն ու օգնի կնոջը մեքենա նստելիս և իջնելիս: Բիզնեսմենները հաճախ են խախտում այս կանոնը կինը գործընկերների հետ հանդիպելիս ՝ ասելով, թե բիզնեսում սեռական խտրականություն չկա:
 
 
3. Սեղանի շուրջ, բոլորի ներկայությամբ հայտարարել, թե դիետա  եք պահում, տգեղ է: Եթե նույնիսկ դիետա եք պահում շնորհակալություն հայտնեք հյուրասիրության համար, մի քանի բան դրեք ափսեում, բայց մի օգտվեք: Նույն կանոնը վերաբերում է նաև խմիչքին:
 
 
4. Բարձրաշխարհիկ ընդունելությունների ժամանակ «արգելված» է քաղաքականությունից, կրոնից, առողջությունից ու փողից խոսելը: «Աստված իմ, ինչ թանկարժեք զգեստ եք կրում», «Ինչքա՞ն եք վճարել նման խնջույք կազմակերպելու համար», նման արտահայտությունները անթույլատրելի են: 
 
 
5. 12 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հետ պետք  է խոսել Դուք դիմելաձևով: Տգեղ է երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողին կամ վարորդին: 
 
 
6. Բացակա մարդկանց քննարկելն անքաղաքավարի է: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը Ձեր ներկայությամբ փորձում է քննարկել երրորդին, ով այդ պահին այդտեղ չէ, առաջարկեք փոխել թեման և հրաժարվեք մասնակցել բամբասանքին՝ թեկուզ լսողի դերում:

 

 

Շարունակությունը` այստեղ: