Aroxj.am-ը գրում է.


Անվտանգ են արդյոք էլետրոնային սիգարետները, թե ոչ: Այս հարցը ունի երկու հակադիր պատասխան՝ արտադրող ընկերություններն ու նրանց մասնագետները պնդում են, որ էլսիգարետները վտանգավոր չեն ու չեն պարունակում թունավոր նյութեր, մյուսը խումբը պնդում է, որ դրանք ոչնչով չեն տարբերվում սովորական ծխախոտներից:


Ըստ այս խմբի մասնագետների, դրանք առաջացնում են քաղցկեղ: Ավելին, ըստ Միսիսիպիի համալսարանի գիտական խմբի ուսումնասիրության, էլսիգարետներ օգտագործողների մեծ մասը նախկինում ծխող չի եղել:


Հետևաբար, ըստ գիտնականների, այն չի նպաստում ծխողների քանակի նվազմանը, այլ ընդհակառակը ավելացնում է կախման մեջ գտնվողների թիվը: Էլեկտրոնային սիգարետների հիմնական գրավչությունը, ըստ հետազոտողների այն է, որ դրանք ունեն գեղեցիկ դիզայն, այն կարելի է օգտագործել ծխելու համար չթույլատրված վայրերում և երրորդը՝ հատկապես ծնողները կարծում են, որ դա չի վնասում իրենց երեխաներին: 

 

Շարունակությունը` այստեղ: