Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթն օգոստոսի 16-19-ը մեկնել էր շրջագայության` մասնակցելու Կալինիգրադի «Խաղաղության տարածք» 3-րդ միջազգային փառատոնին: Մասնակիցների թվում են եղել նաև ՌԴ Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական երգչախումբը, ինչպես նաև Ուֆայի պարի պետական ակադեմիական, սևծովյան նավատորմի երգի-պարի, «Ռուսաստանի Կազակներ» պարի պետական և մի շարք այլ համույթներ Իսպանիայից, Ճապոնիայից և բազմաթիվ մենակատարներ:
Փառատոնի բացման արարողության պատիվն ընձեռվել է Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական համույթին, իսկ եզրափակման պատվավոր ելույթը` Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթին, որն արժանացել է Կալինինգրադի մարզի նախարարի բարձր գնահատանքին, ինչպես նաև Կալինինգրադի մարզի նահանգապետի շնորհակալական նամակին` ուղղված ՀՀ մշակույթի նախարարին: