Life.panorama.am-ը գրում է.
Փրինսթոնի համալսարանի գիտնականները գնահատել են 2004 թվականին Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, որին մասնակցել է 50-ից բարձր 26 հազար ամերիկացի:
Մասնագետները պարզել են, որ դստրերը միջինում ամիսը 12,3 ժամ են հատկացնում տարեց ծնողներին, մինչդեռ որդիներն` ընդամենը 5,6 ժամ: Ժամանակը, որ դստրերը հատկացնում են ծնողների խնամքին, սահմանափակվում է այլ պարտավորություններով, ինչպիսին են սեփական երեխաների խնամքը, աշխատանքը:
Մինչդեռ որդիները ծնողներին ժամանակ են հատկացնում միայն այն դեպքում, երբ ուրիշ ոչ ոք դա չի կարող անել: Այն ընտանիքներում, որտեղ քույր ու եղբայր են, հաճախ վերջիններս ծնողների խնամքի ամբողջ պարտավորությունը դնում են քրոջ ուսերին:
Շարունակությունը` այստեղ: