Օրերս ամառային արձակուրդից վերադարձած դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու կինը՝ Մերին, երևանյան մանկական սրճարաններից մեկում իսկական տոն էին կազմակերպել իրենց դստեր՝ Էլենի և իր ավագ ընկերների համար: Հարությունյան ընտանիքի մտերիմ բարեկամներն ու ընկերները հավաքվել էին նշելու փոքրիկի երկու ամյակը:

 

 

Աղջնակի ծննդյան տոնից մանրամասներ իմանալու համար ESem.am-ը զրուցեց հումորիստի կնոջ հետ: «Մեկ ամիս առաջվանից սկսել եմ պատրաստվել, ամեն բան հիմնականում ինքնուրույն եմ արել, երբեմն եղբայրս է օգնել: Անդոն այս շրջանում շատ զբաղված էր ու չէր հասցնում օգնել ինձ: Փորձել եմ ամեն ինչ անել, որ օրը ոչ միայն փոքրիկների, այլև մեծերիս համար հետաքրքիր լինի, որպեսզի հյուրերը չձանձրանան ու մի լավ ուրախանան: Շատ հյուրեր չենք ունեցել, միայն մեր ընտանիքի մտերիմ բարեկամներն ու ընկերներն են եղել, որոնց թվում էին՝ մեր քավորը՝ հումորիստ, հաղորդավար Արմենը, երգչուհի Լիդուշիկը, ում Էլենս շատ է սիրում: Նա նաև երգեց ներկաների համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մերին: Ըստ նրա՝ երեկոն առանց անակնկալների չի անցել:

 

 

«Փոքրիկիս ծնունդն անակնկալներով լի էր: Ես նրա նկարով մեծ պաստառ էի պատվիրել, որի առաջ հյուրերը Էլենչոյիս հետ լուսանկարվել են»,- նշեց նա:

Օրվա գեղեցկուհին ևս իր անմիջական մասնակցությունն է ունեցել խնջույքի կազմակերպմանը: Նրա ցանկությամբ մայրիկը ծաղրածու և հեքիաթի հերոսների է հրավիրել, ովքեր էլ ավելի են ուրախացրել Էլենին:

Բացի հիշարժան օրից, ծնողները երեխային նաև գեղեցիկ զգեստ և խաղալիքներ են նվիրել:

ESem.am-ը շնորհավորում է Էլենչոյին ու հեքիաթային  մանկություն մաղթում:

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը