Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) օգոստոսի 30-ին կիրականացնեն «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենդանաբանական այգուց, միջոցառման շրջանակում երեխաների համար նախատեսված են զվարճալի խաղեր, հրուշակեղենի տեսքով մրցանակներ և շատ պաղպաղակ, որը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: